Ռուսական գազի էժանացումը կբերի սպառողների համար սակագնի նցազեցմանը

11

Ռուսաստանի կողմից Հայաստան մատակարարվող գազի գնի նվազեցումը կբերի հայ սպառողների համար գազի էժանացմանը: Այդ մասին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանը նշել է, որ նախկինում գազի էժանացումը չի հանգեցրել սպառողների համար սակագնի նվազեցմանը, սակայն թույլ է տվել խուսափել դրա թանկացումից փոխարժեքի տատանման պատճառով:

«Երկու տոկոսի նվազում կա և կորուստների նվազումն այս պահին այն մեծության է, որը մենք նախատեսել ենք սակագնի որոշման մեջ: Հետևաբար, երբ մեր նախատեսած շեմից ավելի կիջնի տոկոսը, այդ ժամանակ, բնականաբար, կքննարկենք: Կարծում եմ`վերանայման մասին հնարավոր է խոսել միայն 2 ամիս անց` ապրիլի վերջին»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանը սակայն, շեշտել է՝ եթե Ռուսաստանից բացի այլ մատակարարներից շահավետ առաջարկներ լինեն, Հայաստանը դրանցից անպայման կօգտվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ մատակարարցող գազի գինը նվազեցնելու խնդրանքով: