Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվելու է խմբակցության ղեկավարի պաշտոնից: Հակոբյանը հաստատել է այս լուրը: Լուրեր են շրջանառվում, որ խմբակցության ղեկավար կդառնա Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ Ռուբեն Հակոբյանի հրաժարականով «Ժառանգության» կազմը ավելի կնեղանա և ընդդիմադիր կոչվող խմբակցությունն այլևս կունենա 2 անդամ:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը «Ժառանգութան» ներսում տարակարծության պատճառ դարձավ:











