Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ

15
«Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) տնօրենների խորհուրդն իր նախագահ է ընտրել դարձյալ Վլադիմիր Եվտուշենկովին, նշված է կորպորացիայի հաղորդագրության մեջ, հայտնում է «Փրայմը», որին հղում է անում news.am-ը։

«Բաժնետերերի տարեկան ժողովից հետո «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, փոխնախագահներ՝ Աննա Գրիգորեւնա Բելովան եւ Անդրեյ Անատոլեւիչ Դուբովսկովը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հունիսի 27-ին առցանց ձեւաչափով տեղի ունեցած բաժնետերերի տարեկան ժողովում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմ եւ մեծացվել կազմի թիվը՝ 11-ից դարձնելով մինչեւ 12 մարդ: Խորհրդում վերընտրվել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: