Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ նիստից առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից դատարան է ստացվել տեղեկանք, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին. «Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, այսօրվա դատական նիստը հետաձգվում է»։











