Ռուսաստանի Դաշնության Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:
Անդամակցության մասին պայմանագիրը հիմնական փաստաթուղթն է, որը որոշում է ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և ուղղված է Միության գործունեության իրավական հիմքը ձևավորելուն:
Համաձայն ստորագրված պայմանավորվածությունների՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ։ Դա տեղի կունենա բոլոր անդամ երկրների վավերացման գործընթացներից հետո:
ԵՏՄ-ի մասին պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել էին այս տարվա մայիսի 29-ին Աստանայում, այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:











