Ռուսաստանի հետ հարաբերությունները երկկողմ մակարդակում լավ, բարձր մակարդակի վրա են, իսկ Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն կազմակերպություններում՝ ԵԱՏՀ և ՀԱՊԿ, Հայաստանը փորձում է բարձրացնել արդյունավետությունը և՛ կազմակերպության, և՛ անդամակցության։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Դա չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր, կա օրակարգ»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ 2018 թվականից, երբ Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրոպական Միությունը Հայաստանի փոփոխություններին ադապտացվելու խնդիր ունեն։
Նույն կերպ և Հայաստանը նոր կարգավիճակով պետք է ներկայանա, ինչն էլ, ըստ Փաշինյանի, արվում է։











