Ռազբորկա չի եղել. Փոխնախարարը՝ իր և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունների մասին

15
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ իր և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջև «ռազմբորկա» է եղել։

«Աբսուրդի ժանրից է», – լրագրողներին ասաց Թամրազյանը։

Հարցին, թե ի վերջո ի՞նչն է նրանց միջև տարաձայնության պատճառը, Թամրազյանը պատասխանեց․

«Պարոն Գոգյանի հետ բացի աշխատանքային և գործնական քննարկումներից որևէ այլ բան չի եղել»։

Փոխնախարարն անպատասխան թողեց իր հավանական հրաժարականի մասին հարցը։