Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է, որ հայրենական բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսից կորուստները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վստահ եմ, որ դուք արել եք ամենն, ինչ կարող էիք, եւ նույնիսկ ավելին՝ ցույց տալով պրոֆեսիոնալիզմի իսկական հրաշքներ: Գլխավորը՝ նվազագույնի եք հասցրել կորուստները, դա ձեր վաստակն է»,- բուժաշխատողներին է դիմել պետության ղեկավարը, որոնց հետ հանդիպում է անցկացնում տեսակոնֆերանսի ռեժիմով:
«Բայց սարսափելի, նենգ վարակը չխնայեց նաեւ ձեր գործընկերներին»,- ասել է Պուտինը:
Նա ցավակցություն է հայտնել բոլորին, ովքեր կորցրել են մտերիմներին, բժիշկների, բուժակների, բուժքույրերի ընտանիքներին: «Ձեր հարազատները մինչեւ վերջ կատարեցին իրենց պարտքը»,- վստահ է ՌԴ նախագահը:














