Պուտին, Լուկաշենկո, Նազարբաև հանդիպումը հետաձգվել է

27

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների՝ Աստանայում  պլանավորված հանդիպումը հետաձգվել է:

Տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, երեք պետությունների ղեկավարները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նշանակված հանդիպումը»,-ասել է նա:

 Նշենք, որ ԵՏՄ անդամ երեք երկրների ներկայացուցիչները մտադիր էին հանդիպել Աստանայում և քննարկել եվրասիական ինտեգրացիոն հարցեր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր չէր ստացել: