Իրանում հնագետները հայտնաբերել են 5800-ամյա մարդու կմախք: Հայտնում է իրանական Irna լրատվականը:
Կմախքը հայտնաբերվել է Շիրազ քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լապոուեի բլրի վրա:
Հնագետները կարծում են, որ կմախքը 30-35 տարեկանում մահացած տղամարդու է պատկանում: Հնագիտական խմբի ղեկավար Նոուրուզ Ռաջաբին հայտնել է, որ կմախքը լավ է պահպանվել չոր հողի մեջ, և կարող է շատ բաներ հայտնել այդ տարածքում նախաքրիստոնեական շրջանում ապրող մարդկանց կենցաղի մասին:
Հնագետը նշել է, որ մոտակայքում գտնվող գյուղերը հիմնադրվել են մ.թ.ա. 3700-3300 թվականներին:
Գտածոից 25 կմ հարավ գտնվում է Աքեմենյան թագավորության հնագույն մայրաքաղաք Պերսեպոլիսը, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում սպասվելիք հետազոտությունների արդյունքները:














