Բանակում չեմ ծառայել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
«Առհասարակ մամուլում բանակում չծառայելու վերաբերյալ հրապարակումներն առաջին հայացքից խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, զինապարտության մասին օրենքով ընտանեկան պայմաններից ելնելով՝ ավելի կոնկրետ երեխաներ ունենալու փաստով օրենքով սահմանված կարգով տարկետում եմ ստացել։ Սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։











