ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարեց, որ զինված ուժերը հաշվի են առնում, որ պատերազմը ամեն վայրկյան կարող է սկսվել:
«Մենք մեր ծառայությունը կազմակերպում ենք այս սկզբունքով։ Մնացածը՝ քաղաքական ղեկավարության բանակցությունների դաշտն է»,- ասաց Դավթյանը՝ անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակի մասին հարցին։
Դավթյանը նշեց, որ հակառակորդի կողմից կրակոցների նվազում կա, բայց եթե վերցնենք կրակոցների քանակը, ապա շատ մեծ և էական տարբերություն չկա։ «Հատկապես տարեսկզբին ավելի ինտենսիվ էին կրակոցներ արձակվում։ Մեզ մոտ մարտական հերթապահության կազմակերպման կարգի մեջ կատարվել է բավական մեծ փոփոխություն»,- հավելեց գլխավոր շտաբի պետը։











