2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով երկրին 200 միլիարդ դոլարի նյութական վնաս է հասցվել: РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Տնտեսական ոլորտին և ենթակառուցվածքներին հասցված վնասը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։ Տնտեսական հարցերը կարելի է անմիջապես հարթել, երբ Սիրիայում խաղաղություն հաստավի։ Սակայն, ենթակառուցվածքների վերականգնումը բավական երկար ժամանակ կպահանջի»,- ասել է Ասադը։
Սիրիայում արդեն 5 տարի շարունակվող հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, 270 հազար մարդ է մահացել: Մեկ միլիոնից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Իսկ 10 միլիոնից ավելի մարդ էլ ստիպված է եղել մշտական բնակության վայրերը:














