Ուկրաինայի Գերագույն Ռադան դեմ է քվեարկել մայիսի 25-ի ընտրությունների անցկացման նախագծին

8

Ուկրաինայի Գերագույն ռադան դեմ է քվերակել 2014 թվականի մայիսի 25-ին համաուկրաինական խորհրդատվական հարցում անցկացնելու օրինագծին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 154 պատգամավոր 226 անհրաժեշտի փոխարեն: Տեղեկացնում է Gordonua.com-ը:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքանդր Տուրչինովի աշխատակազմից նշել են, որ խորհրդարանն այդ որոշումն ընդունել է, քանի որ հնարավոր չէ ուժային գործողության ժամանակ հանրաքվե անցկացնել: Իշխանություններն այժմ չեն կարող ապահովել ընտրական հանձնաժողովների անդամների և ընտրողների անվտանգությունը: