Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում տեղադրվել է Յանուկովիչի հետախուզման մասին հայտարարություն

12

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության կայքում հայտնվել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկարը և տվյալները իշխանությունից թաքնվողների ցուցակում: Հայտարարվում է, որ վերջինս հետախուզվում է: Տեղեկացնում է Ուկրաինական Pravda. com.ua-ն:

Նշենք, որ Յանուկովիչը երկրից փախել է փետրվարի 22-ին, իսկ փետրվարի 25-ին նա Դոնի Ռոստովում մամուլի ասուլիս էր կազմակերպել՝ հայտարարելով, որ շարունակում է մնալ այդ երկրի նախագահ: