Ուկրաինայի Գերագույն ռադայում «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» օրինագիծ է ներկայացվել, տեղեկացնում է Интерфакс գործակալության ուկրաինական ծառայությունը։
Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքի տեղեկության համաձայն՝ նախաձեռնությամբ հանդես է եկել ինքնաառաջադրված պատգամավոր Վիտալի Բարվինենկոն։
Նշենք, որ Գերագույն ռադայի կայքում փաստաթղթի տեքստը դեռևս բացակայում է։











