Ուզբեկստանը մարտ ամսից ի վեր առաջին անգամ բացում է սահմանները և պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին: Երկրի Կառավարությունը զբոսաշրջիկների անվտանգության համար բոլոր քայլերը ձեռնարկել է, մինչև անգամ պատրաստ է վճարել կորոնավիրուսով վարակվածներին և հոգալ բոլոր ծախսերը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուզբեկստանի դեսպան Սոֆի Իբոտսոնը, տեղեկացնում է Daily mail-ը:
Նա նշել է, որ այն զբոսաշրջիկները, ովքեր երկրում կվարակվեն կորոնավիրուսով, կառավարությունը նրանց կվճարի 3000 դոլար գումար, որ հոգան ուզբեկական հիվանդանոցներում իրենց ծախսերը:
«Մենք ուզում ենք վստահեցնել զբոսաշրջիկներին, որ հագիստ կարող են գալ Ուզբեկստան: Կառավարությունը վստահեցնում է, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված բոլոր միջոցներն արվել են գերազանց»,- ասել է դիվանագետը:














