Որքան արժե կորոնավիրուսի վճարովի թեստը Հայաստանում

177

Հայաստանում կորոնավիրուսի թեստ կարելի է հանձնել նաև մասնավոր լաբորատորիաներում, որտեղ թեստի արժեքը տատանվում է 20 հազարից մինչեւ 25 հազար դրամ։ Հակամարմինների թեստը սկսվում է 10 հազար դրամից:

«ՊՐՈՄ ՏԵՍՏ» լաբորատորիայում այն արժե 20 հազար դրամ, արդյունքը պարզ է դառնում 3 օրվա ընթացքում։

Հակամարմինների թեստ այստեղ նույնպես անցկացվում է, ստուգվում է հակամարմին G-ն, որը ցույց է տալիս՝ արդյոք նախկինում վարակված եղել եք կորոնավիրուսով, թե ոչ, արժեքը 30 հազար դրամ է։ Պատասխանը պատրաստ է լինում 20 րոպեից։

«Վարդանանց» բժշկական կենտրոնի լաբորատորիայում նույնպես ՊՇՌ թեստեր ընդունում են, գինը՝ 25 հազար դրամ։ Արդյունքը՝ 4 աշխատանքային օրվա ընթացքում։

«Աստղիկ» բժշկական կենտրոնում 15 հազար դրամով կարելի է անցնել հետազոտություն ռապիդ թեստով, որի ճշտգրտությունը 80-ից 90 տոկոս է։

Այստեղ հնարավոր է նաեւ հակամարմինները ստուգել 10 հազար դրամով։

Նշենք, որ մարզերի լաբորատորիաներում ևս հնարավոր է հանձնել վճարովի թեստ, գները հիմնականում նույնն են: