Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկյան կողմին վաճառվել է 85 մլրդ 813 մլն դրամով: Գումարը վճարվելու է երկու փուլով՝ մի մասը հիմա, մյուս մասը՝ մեկ տարի անց: Տեղեկացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը 51 մլն եվրո ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել KfW բանկի հետ և դրանով պետք է աշխատանքներ ու ծրագրեր իրականացվեն:
Որոտանի վաճառքից անմիջապես հետո սակագնի թանկացում չի լինի:














