Ով ընտրում է մրցակցի կողմը, գործ է ունենալու այդ ընտրության հետևանքների հետ.Զատուլինի մեսիջը ՀՀ-ին

4

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ ասոցացամնան պայմանագրին, հայ-ռուսական հարաբերություններին, «Արևելյան գործընկերությանը»՝ այս համատեքստում նշելով, որ ԵՄ-ն պարզապես Ռուսաստանի հետ մրցակցելու համար փոքր պետություններին օգտագործում է: Իսկ Զատուլինը փորձել է Հայաստանի իշխանություններին հասկացնել, որ Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ կունենա ԵՄ հետ ջերմ հարաբերություններ հաստատելով: 
«Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, որը նախատեսված է աշնանը, անցաթուղթ է դեպի Եվրամիության ընդունարան։ Սակայն այդ փաստաթուղթը՝ որպես այդպիսին, իրավահավասար չէ»,- հայտարարել է Զատուլինը՝ հավելելով, որ եվրոպացի չինովնիկները փորձում են այդ իրավահավասարությունը դարձնել ճանապարհ դեպի Եվրոպա, բայց իրականում ազատ առևտրի հարցն են առաջ մղում: Զատուլինն անդրադարձել է նաև այն հարցին, որ եվրոպացի չինովնիկները նույնիսկ ջանք չեն խնայում Ռուսաստանին վարկաբեկելու հարցում՝ շեշտելով, իբր Ռուսաստանը փորձում է վերադարձնել կորսված ազդեցությունը, բայց բանախոսն այս ամենի հետևում նոյեմբերին սպասվող Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է տեսնում և նշում. «Ռուսաստանն սկզբում ուշադրություն չէր դարձնում իր դաշնակիցների և Եվրամիության հարաբերությունների զարգացման վտանգներին, սակայն այժմ չի կարող աչք փակել այդ ամենի վրա»։
Զատուլինի խոսքով Ռուսաստանն այլ ելք չունի և Ուկրաինայի օրինակն էլ պարզ ցույց է տալիս, որի շուրջ հենց ԵՄ նախագահը նշել է, որ Մաքսային միությանն անհաղթահարելի խոչընդոտ է Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին։ Բայց նա անմիջապես անդրադարձ է կատարում Հայաստանին՝ նշելով, որ մեր երկրում նմանատիպ մտածելակերպ ունեն ոչ բոլորը և Հայաստանի կառավարության ղեկավարը բավական հաճախ արտահայտվել է եվրոպական, և ոչ թե եվրասիական ինտեգրացիայի օգտին։ «Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ՝ ձգտելով խոչընդոտել եվրասիական տիրույթում ցանկացած նախաձեռնություն,- շեշտել է բանախոսը։ Սակայն ամենակարևոր հայտարարությունը բանախոսի այն էր, որ Եվրոպան չի էլ պատրաստվում Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նման երկրներին ընդունել. «Խելագարի մտքով էլ չի անցնի, որ Եվրամիությունը պատրաստվում է ընդունել Ուկրաինային, Մոլդովային կամ Հայաստանին, թույլ տնտեսությունների համար օգնական դառնալ՝ այն էլ նմանատիպ լուրջ ֆինանսական ճգնաժամի պայմաններում»։ Զատուլինը վստահեցնում է, որ Եվրոպայում ոչ ոք չի մտածում՝ ոչ կարճաժամկետ հեռանկարում, ոչ էլ ինչ-որ միջին ժամկետների շրջանակներում, այս ամենը Ռուսաստանի և Արևելյան գործընկերության դեմ ուղղված ծրագրեր են Բրյուսելի կողմից: «Երևանում չպետք է կասկածեն, որ անվտանգության երաշխիքներ իրենց տալիս է ոչ թե Եվրամիությունը, այլ Ռուսաստանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում փոխադարձ պարտավորությունների համատեքստում։ Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր հրաժարվում են լուրջ դիտարկել եվրասիական ինտեգրացիայի տարբերակը, երևի թե ենթադրում են, որ անվտանգության հարցերում Հայաստանին պետք է օգնի Ռուսաստանը, իսկ տնտեսական առումով՝ իրենք պետք է գնան Եվրամիություն։ Ինձ մինչև վերջ հասկանալի չէ՝ ինչո՞ւ է նրանց թվում, որ Ռուսաստանում դա մեզ չպետք է անհանգստացնի»,- ասել է Զատուլինը: Ռուս գործիչն իր այս ելույթով փորձել է հասկացնել Հայաստանին, որ Ռուսաստանը Հայաստանի եվրոպամետ քաղաքականության համար դեռ շատ է զղջալու: Զատուլինը նշել է, որ Մոսկվայում հայերին դեմ շատերն են տրամադրված և փորձում են անգամ Հայաստանին զրկել Ռուսաստանի աջակցությունից և այս վերջին իրադարձություններն անհայտ ճանապարհ են տանում: «Հայաստանի արհամարհական վերաբերմունքը եվրասիական ինտեգրացման պրոյեկտին վնասում է այն մեծ աշխատանքին, որն այդ երկրի բարեկամները և հայկական Սփյուռքն իրականացնում են Ռուսաստանում՝ մեր երկրների հարաբերություններն առավելագույնս սերտացնելու ուղղությամբ»,- ասել է Զատուլինը։ Զատուլինը չի մոռացել նաև նախագահ Սերժ սարգսյանի խոսքերը հնչեցրած՝ Լեհաստանում. «մենք ոչ թե կամ-կամ-ի, այլ և-և-ի քաղաքականության կողմնակիցն ենք», ինչը բացասաբար է ընդունվել Լեհաստանի նախագահի կողմից: Զատուլինն այս խոսքերը հենց այնպես չհնչեցրեց՝ հասկացնելով Սարգսյանին, որ Ռուսաստանի հետ «և-և»-երով չեն խաղում: «Երբ ասում են, որ Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահմաններ չունի, և դա իբր խոչընդոտ է, իսկ ի՞նչ է՝ Հայաստանը Եվրամիության հետ ընդհանուր սահմաննե՞ր ունի»,- ասել է Զատուլինը՝ ըդգծելով. «Ով ընտրում է մրցակցի կողմը, գործ է ունենալու այդ ընտրության հետևանքների հետ»։ Զատուլինն այս առումով Հայաստանին ավելի պարզ դառնալու համար բերել է Ուկրաինայի օրինակը՝ շեշտելով, որ Կիևը բազում խնդիրներ ունի և՛ տնտեսական, և քաղաքական առումով, սակայն ընտրությունն իրենցն է: Այս կոնտեքստում նա անդրադարձել է ԼՂ հակամարտությանը. «Մի՞թե հայ հասարակության մեջ պատրանքներ կան, որ ԼՂ հարցում շատ որոշակի դիրքորոշում որդեգրած Եվրամիությունը հարաբերությունների մերձեցման որոշակի փուլում չի պահանջի Երևանից զիջումների գնալ։ Հայաստանում հույս ունեն, որ այդ հարցը կշրջանցե՞ն։ Մոլդովան՝ որպես վառ օրինակ և եզրակացությունների աղբյուր»,- ի դեպ, Զատուլինը մի քանի անգամ է շեշտում, թե արդյոք Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ հանուն Եվրամիության` չբացառելով այս քայլը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած զենքի հետևանք:

Զատուլինը զարմանք է հայտնել հայերի նման շտապողական քայլի վերաբերյալ, որ նա միացել է Մոլդովային և Ուկրաինային. «Եթե Հայաստանը ստորագրի, վշտացնելուց բացի, դա կառաջացնի նաև զարմանք։ Սակայն Մոսկվայի համար այս հարցում ամենակարևորն Ուկրաինան է՝ Ռուսաստանից հետո ԽՍՀՄ-ի երկրորդ ամենախոշոր բեկորը, որն իր այդ քայլով հիմք կդնի շատ հարցերով Ռուսաստանի հետ բազմամյա և լուրջ տարաձայնությունների համար»,- ասել է Զատուլինը՝ նշելով հատկապես ռուսական գազի հարցը՝ անցնելով Հայաստանին հավելել է,- Հայաստանն Ուկրաինայի հետ միասին պատրաստվում է այդ ամենի տակ ստորագրել։ Դրանից հետո Ռուսաստանը չի կարող ասել՝ Ուկրաինայի հետ առկա են այսպիսի խնդիրներ, իսկ Հայաստանին մենք այնքան շատ ենք սիրում, որ նրան կմոտենանք այլ դիրքերից։ Մենք չենք կարող տարբեր ստանդարտներ կիրառել։ Այս համատեքստում, այն ամենը, ինչ վերաբերում է Ուկրաինային, նույն չափով վերաբերում է նաև Հայաստանին»,- ասել է Զատուլինը: