Ժառանգությունը, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համատեղ համապետական հանրահավաք կանցկացնեն հոկտեմբերի 10-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում: Այս մասին քառյակի այսօրվա նիստից հետո հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ՀՅԴ-ը չի մասնակցի հանրահավաքին, քանի որ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մյուս ուժերից տարբերվող դիրքորոշում ունի: Այդ իսկ պատճառով քառյակը եռյակի է վերածվում հանրահավաքի ճանապարհին: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բնականաբար հանրահավաքում սահմանադրական բարեփոխումների հարցը բարձրացվելու է, այդ պատճառով էլ այդ բարեփոխումներին կողմ արտահայտնվող ՀՅԴ-ն որոշել է չմասնակցել հանրահավաքին: ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ եռյակի հանրահավաքում քառյակի անունից կհնչեցվի 12 կետերի կատարման գնահատականը: ՀՅԴ-ն չի մասնակցի նաև մարզային հանդիպումներին, որոնք առաջիկայում՝ հանրահավաքից առաջ, իրականացնելու են երեք ուժերը:











