Ո՞վ կփոխարինի Մարգարիտա Գրիգորյանին. արդեն անուններ են շրջանառվում

26

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հայտնի միջադեպից հետո հրաժարական տվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Արդեն հայտնի է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու:

Մեր տեղեկություններով՝ մրցույթի հավանական մասնակիցներն են լինելու՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և ՀՀՌԸ լրատվական ծառայության և «Լրաբեր» լրատվական ծրագրի նախկին տնօրեն Արայիկ Մանուկյանը:

Ինչ վերաբերվում է մրցույթի մասնակիցներից Արամ Մանուկյանին, նա այս օրերին շատ ակտիվացել է և վարչապետի ուղիղ եթերի հետ կապված միջադեպի վերաբերյալ հաճախ գրառումներ է կատարում՝ մեղադրելով Հ1-ին ոչ պրոֆեսիոնալ աշխատանք կատարելու մեջ: Նշենք, որ Մանուկյանը նախորդ տարի մասնակցել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համար կայանալիք մրցույթին, սակայն ինչպես տեղյակ ենք խորհրդի անդամ է դարձել Արա Շիրինյանը: 

Մամուլում շրջանառվում էր նաև, որ Հանրայինի լրատվական բլոկի ղեկավար Պետրոս Ղազարյանը ևս հրաժական է տալու: Մեր տեղեկություններով, Ղազարյանը ազատման դիմում կգրի ապրիլի 24-ից հետո: Ի դեպ, արդեն լուրեր կան, որ Պետրոսին փոխարինելու է գալու «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանը: