Շվեյցարիան Հայաստանը ներառել է ռիսկային երկրների ցանկում

8

Շվեյցարիայի առողջապահության դաշնային վարչությունը հրապարակել է 30 երկրների ցանկը, որոնք վտանգ են ներկայացնում կորոնավիրուսի տարածման առումով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ երկրներից ժամանողների համար սահմանված է 10-օրյա պարտադիր կարանտին:

Ցանկում ներառված են, մասնավորապես, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Շվեդիան:
 
Ցանկի հրապարակումը երկրի իշխանությունների արձագանքն է Շվեյցարիայում վարակման դեպքերի կտրուկ աճին. ամեն օր գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության մոտ 100 նոր դեպք