Շվեյցարիայում մասնագետները ստեղծել եւ պատենտավորել են նոր բժշկական դիմակ HelloMasks ապրանքանիշի ներքո, որի հիմնական տարբերությունը սովորական դիմակից կայանում է նրանում, որ այն թափանցիկ է եւ այդ դիմակով հեշտ է շնչելը։ Այս մասին հայտնում է МедикФорум-ը։
HelloMasks-ի դիմակները պատրաստված են օրգանական կենսազանգվածից՝ պոլիմերային ուլտրա-աբարակ թելերից։ Իրենց հատկություններով այս նոր դիմակները որեւէ բանով չեն զիջում սովորական դիմակներին, որոնք արդեն մեզ քաջածանոթ են, սակայն ունեն մեկ մեծ առավելոթյուն՝ թափանցիկ են։
Շվեյցարացի գիտնականները, ովքեր ստեղծել են այս նոր տեսակի դիմակը, կարծում են, որ այն հատկապես պիտանի կլինի հիվանդանոցներում, եւ կօգնի բժիշկ-պացիենտ՝ ավելի վստահելի հարաբերությունների ձեւավորմանը։ Այն կօգնի նաեւ լսողության խնդիր ունեցողներին, ովքեր կարողանան հասկանալ ասված խոսքի իմաստը միմիկայի միջոցով։ Թափանցիկ դիմակների առաջին խմբաքանակները կսկսեն շուկա մատակարարվել արդեն 2021 թվականին։














