Շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են արձանագրություններ

8

Միջմարզային ճանապարհներին համապատասխան թվով անցակետեր են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս մշտադիտարկել տրանսպորտային միջոցները: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ոստիկանապետ Արման Սարգսյանը: Նա նշեց, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում վարորդները կամ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության:
 
Նրա տվյալներով՝ վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Ոստիկանապետը հորդորեց հանգստյան օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներ կազմակերպելուց: Նա նաև նկատեց, որ այսօր արդեն որոշ ուխտատեղիներում քաղաքացիների շարժ է նկատվել: