Գլխավոր Լուրեր Քաղաքական Շոյգուն Բաքվում կքննարկի Արցախի հիմնախնդիրը

Շոյգուն Բաքվում կքննարկի Արցախի հիմնախնդիրը

4

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջան այցի շրջանակներում կքննարկի Արցախի խնդիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ի դեպ, Շոյգուն արդեն ժամանել է Բաքու և հասցրել է հանդիպել Իլհամ Ալիևին: Ռուսաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ ռազմական և ռազմա-տնտեսական համագործակցությունը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: Կարծիքներ կփոխանակվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: