Շավարշ Քոչարյան. Մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը, որը ՀՀ-ն ունեցել է՝ ԼՂՀ-ն չի կազմում ՀՀ տարածքի մաս

9

Tert.am-ի փոխանցմամբ՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Նազարբաևի կողմից հնչած փոխզիջման մասին հարցին տվել է հետևյալ պատասխանը.

«Նազարբաևի կողմից բարձրացվում էր հարցը, որ հստակեցվի՝ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին Ղարաբաղի հետ միասին, թե ոչ: Մենք ընդամենը վերահաստատել ենք մեր դիրքորոշումը, որը ՀՀ-ն ունեցել է անկախությունից ի վեր, որ ԼՂՀ-ն չի կազմում ՀՀ-ի տարածքի մաս: Մենք ընկալում ենք ԼՂՀ-ն որպես դե ֆակտո կայացած պետություն, որի հետ կառուցում ենք մեր հարաբերությունները հորիզոնական, դե յուրե չճանաչելով կապված բանակցային գործընթացի հետ: Այնպես որ, մենք որևէ զիջման չենք գնացել, ընդամենն արձանագրել ենք այն դիրքորոշումը և շարունակում ենք ունենալ»: