2013թվի նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ փոխվել է 6 մեղադրյալների մեղադրանքի ծավալը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրանքի փոխարեն մեղադրյալներ Սևակ Մնացականյանին և Տիգրան Պետրոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է, իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրանքի փոխարեն:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն մեղադրյալ Հայկ Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն և 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն մեղադրյալ Վարդան Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:














