«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի դիմումը՝ ուղղված տեղաբաշխման հանձնաժողովին, բավարարվել է:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը հուլիսի 8-ին դիմում էր ներկայացրել տեղաբաշխման հանձնաժողով, որպեսզի իրեն տեղափոխեն առանձին խուց: Նույն օրը նա հացադուլ էր հայտարարել:














