Նոր մանրամասներ Վանաձորում 2-րդ հարկից ընկած երեխայի դեպքից

12

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Վանաձորում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: 9-ամյա երեխան ցած էր ընկել շենքի 2-րդ հարկից:

«Ազատ Ձայնը» տեղեկացավ, որ երեխան բնակվել է Վանաձորի Տիգրան Մեծ փողոցում գտնվող 9 հարկանի շենքի 2-րդ հարկում, որտեղից էլ ընկել է: Երեխային առաջինը տեսել է շենքի տակ գործող վարսավիրանոցի աշխատողը և հարևանները: Մեր տեղեկություններով, երեխան մոր հետ է ապրում, հայր չունի:

Նշենք, որ երեխային ուղղաթիռով Երևան են բերել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է: