Հուլիսի 28-ին հակառակորդի արձակած կրակոցից ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը։
«Վիրավորված պայմանագրային զինծառայողը` Վլադիմիր Օսիպյանը, երեկ հակառակորդի կրակոցից ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- ասաց Հովհաննիսյանը։
ԲԿ-ից մեզ հաղորդեցին, որ զինվորի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և առաջիկայում կվիրահատվի։














