ԱԺ-ում ավարտվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի քննարկումը:
Փոխնախարար Թամրազյանը, անդրադառնալով հարցին, թե քննարկվել է իր հրաժարականի հարցը, նշեց, որ չի քննարկվել:
Թամրազյանի խոսքով՝ իրեն հարցեր են ուղղել. «Ես սիրով այդ հարցերին պատասխանել եմ»:
Ինչ վերաբերում է հովանավորչությանը՝ Թամրազյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարը հայտարարություն է տարածել, և հարցը գտնվում է իրավական դաշտում:














