Գյումրիում տեղակայված ռուսական «102»-րդ ռազմաբազայում մեկնարկել են նոր «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի փորձարկման աշխատանքները: Տեղեկացնում է «Իտար-տասս»-ը:
Փորձնական թռիչքներն անցակցվում են տարբեր զորավարժարաններում՝ եղանակային տարբեր պայմաններում՝ գիշերվա և ցերեկվա ժամերին Ալագյազում և այլ լեռնային գոտիներում:
Անօդաչու թռչող սարքերը կիրառվում են օդային հետախուզության և ռադիոէլէկտրոնային ճնշումների ժամանակ: ԱԹՍ-ները ունակ են օրվա տարբեր ժամերին կատարել տարբեր մարտական առաջադրանքներ՝ ֆոտո, վիդեո և ինֆրակարմիր մոդուլների շնորհիվ, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել հակառակորդին՝ նույնիսկ պատսպարված պայմաններում: ԱԹՍ-ների առավելագույն արագությունը կազմում է 120 կմ/ժ, իսկ առավելագույն բարձրությունը՝ 3 հազար մետր:














