Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում

8

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հայաստանյան պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Էդվարդ Նալբանդյանը նախ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։

Քննարկվել են նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Եռանախագահները տեղեկացրել են հոկտեմբերին տարածաշրջան այցելելու իրենց ցանկության մասին։