Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:
«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության հարգավորման հեռանկարների և հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:











