Այսօր անակնկալ հրաժարական է տվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Սակայն Ղազախստանի արդեն նախկին նախագահը պահպանում է երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի և իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև պահելու է երկրի Սահմանադրական խորհրդի անդամի կարգավիճակը։ Այս մասին նա ասել է Ղազախստանի ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում։
«Այսինքն` մնում եմ ձեզ հետ»,- ասել է Նազարբաևը։














