Նազարբաևը հայտարարել է աշնանը ԵԱՏՄ-ԵՄ համատեղ համաժողով անցկացնելու մասին

11

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության համատեղ համաժողով անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությանը:

Նազարբաևը, տեղեկացրել է, որ աշնանը Եվրասիական տնտեսական միություն-Եվրամիություն համատեղ համաժողով անցկացնելու շուրջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն: