Մտադիր են թանկացնել նաև ջուրը

6

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հուլիսի 9-ին տեղի  է ունենալու հերթական նիստը, որի ժամանակ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցի անդամները քննարկելու են «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հարցը: Այս մասին տեղեկացնում է galatv.am-ը:

Խմելու ջրի մեծածախ սակագինը կթանկանա միանգամից 37.521 դրամով և կդառնա 55.695 դրամ/խմ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի մեկից, այսինքն նույն այն ժամանակ, երբ նախատեսված է ՀՀ-ում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Հավելենք, որ «Երևան ջուրն» այս տարում որոշել է անփոփոխ  թողնել մանրածախ գործող սակագները, սակայն արդեն հաջորդ տարվա համար նախնական առաջարկ կա ջրի գինը բարձրացնել: