Միչիգանի դպրոցներում Ցեղասպանության մասին դասաժամեր կանցկացվեն

29

ԱՄՆ Միչիգան նահանգի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է ցեղասպանությունների մասին դասընթացները դպրոցներում ներգրավելու վերաբերյալ օրենքը: Տեղեկացնում է Asbarez-ը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը, դասընթացները ներառում են Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի դասավանդումը: Խորհուրդ է տրվում կրթական 6-ժամանոց ծրագիր՝ 8-12 դասարանների աշակերտների համար:

Նշենք, որ օրինագիծը փետրվարի 23-ին ընդունել է նահանգի ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ):