Միասնական դրամական արժույթը ԵՏՄ հիմնասյուներից մեկն է. Ս. Իվանով

8

Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական դրամական արժույթ մտցնելը կարևոր հիմնաքարերից մեկն է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը,  տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ մենք դրան պատրաստ չենք, բայց կարծում եմ վաղ թե ուշ նման արժույթ մտցնելը կարևոր հիմնասյուն է լինելու։ Հուսով եմ՝ մի օր, միգուցե ոչ իմ կենդանության օրոք, դա տեղի կունենա, և մենք միասնական արժույթ կունենանք»,- ասել է նա։