Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորները դիմել են Ռուսաստանին, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ խնդրելով ճանաչել հանրապետության անկախությունը։ Տեղեկացնում է Novostipmr.com կայքը:
Մերձդնեստրի պատգամավորների խոսքերով՝ նման փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտությունն արդեն կար վաղուց։
Մերձդնեստրի պատգամավորները մասնավորապես առաջնորդվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ազգերի ինքնորոշման իրավունքով և տարածաշրջանում 2006թ.-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ համաձայն որի չճանաչված հանրապետության բնակիչների 97%-ը կողմ էր արտահայտվել անկախությանն ու Ռուսաստանին միավորվելուն։














