«Ակօս»-ը գրում է, որ Ստամբուլում այսօր մեկնարկած ՄԱԿ-ի համաշխարհային մարդասիրական հարցերով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանած Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն առնչվող հարցեր:
Էրդողան-Մերկել հանդիպման ընթացքում քննարկվելու են փախստականների հարցով ընդունված համաձայնագրի հետագա ճակատագրին, Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ օրինագծին, մամուլի ազատության վիճակին, ինչպես նաև հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն առնչվող հարցեր։














