Մեկ պատգամավոր և մեկ ցուցարար կարող են հանդիպել Պերմյակովին. Զ. Փոստանջյան

4

Ռուսական կողմի հետ ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի հայկական կողմի ներկայացուցիչները՝ մեկ պատգամավոր և մեկ ցուցարար կարողանան գնալ ռուսական 102-րդ ռազմաբազա և տեսակցել Ավետիսյանների ընտանիքի 6 անձին սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին և տեսանկարահանել նրան, որպես ապացույց, որ Պերմյակովը դեռ Հայաստանի տարածքում է։

Այս մասին Գյումրիի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ խորհրդակցությունից դուրս գալով՝ ցուցարարներին ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ այդ ներկայացուցիչներին ընտրելու դեպքում իրենք հենց հիմա էլ կարող են գնալ ռազմաբազա։