Մասիս Մայիլյանը՝ Արցախի ԱԳ նախարար, Սամվել Բաբայանը՝ ԱԽ քարտուղար. Նոր նշանակումներ Արցախում

16
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց նոր նշանակումների մասին։

Սամվել Շահրամանյանը նշանակվել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար՝ ազատվելով ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի արտգործնախարար։

Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։