Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է

6
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնում է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Քիչ առաջ կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը այն աստիճանի, որ կորցրել է գիտակցությունը։ Աշխատում են մի քանի բժշկական խմբեր։ Այս պահին վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,-նշեց փաստաբանը։