News.am-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Երևանի բակերից մեկում մանկական միջոցառում է կազմակերպված, որին մասնակցում են մի քանի տասնյակ երեխաներ և մեծահասակներ: Կադրերից երևում է, որ երեխաներին բաժանում են պաղպաղակ, իսկ տիկնանցից մեկին՝ ծաղիկներ:
Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, դպրոցները և մանկապարտեզները փակ են, իսկ այսօր հաստատվել է կորոնավիրուսի վարակման 184 ռեկորդային դեպք: Ակնհայտ է, որ միջոցառումը կազմակերպվել է պարետատան ցուցումների խախտմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/6WSllITLE-Y” frameborder=”0″ width=”425″ height=”350″]














