Մանկական հիվանդությո՞ւն, թե՞ հարստությունից խեղված մտակապություն

19

Արցախյան քառօրյա պատերզմից հետո Արցախի հարցի կարգավորման հետ առնչվող մոտեցումները Հայաստանում հիմնականում հետևյալներն են՝

ա) Փոխզիջումային տարբերակներ՝ Արցախի անկախության ճանաչման ակնկալում:

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական նկրտումները, և նրանց մոտ ապագայի տեսլականը լիովին ուրիշ է՝ խաղաղ գոյակցության տարբերակը չէ: Նրանք երբեք չեն բավարարվելու Արցախը խժռելով, ուր մնաց թե դե յուրե ինչ-որ հայտարարություններից հետո ձեռնպահ մնալուն:

Թուրքալեզու ժողովուրդների միացումը, որը հնարավոր է Հայաստանի և Արցախի վերացումով, բազմիցս է պաշտոնապես հայտարարվել թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ Նազարբաևի կողմից: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրության անկումից հետո, այս ծրագիրը ունեին թե՛ երիտթուրքերը, թե՛ քեմալականները, ինչի արդյունքում և հեռահար նպատակներով ստեղծվեց Խորհրդային Ադրբեջանը: Այսինքն՝ կայսրությունը տարածել դեպի արևելք՝ հիմքում ունենալով այդ տարածքներում ապրող թուրքալեզու ժողովուրդներին… Հարյուր տարվա վաղեմություն ունեցող պանթուրանական ծրագիրն այսօր ոչ միայն ավելի քան արդիական է, այլ նաև հայտարարվում է: Եթե մեր «ինտելեկտուալները» զվարճանում են Երևանը ադրբեջանական համարող ու հայտարարող Ալիևի վրա, ապա թող վերջապես հասկանան, որ Ադրբեջանում քսան տարվա ընթացքում սերունդները դպրոցներում այդպես են դաստիարակվել: Եվ դա ոչ թե ալիևյան քմահաճույքի կամ տխամարության արդյունքն է, այլ ծրագիր է: Եվ ուրեմն, ԼՏՊ-ի ու նրա արբանյակների քիրվայության քարոզները կամ թե իշխանական լծակներին տիրացած ճարպակալածների հույսերը՝ ավելի քան վտանգավոր են: Ավելացնենք, որ այս ծրագիրը սատարում է թե՛ Իսրայելը, թե՛ Լոնդոնյան ֆինանսական կլանը:

բ) Կարծիքներ կան, որ իբր հնարավոր չէ լայնամասշտաբ պատերազմ, քանի-որ իբր արևմտյան ընկերություններին ձեռք է տալիս ստատուս քվոն, և նրանք թույլ չեն տա Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմել, որպեսզի չկորցնեն շահույթի իրենց բաժինը ադրբեջանական նավթագազատար միավորներից:

Նախ մեր ժամանակներում արևմտյան աշխարհը կառավարվում է տարանս-կոնտինենտալ ֆինանսական կայսրությունների կողմից, որոնք խմբավորված են ամերիկյան IMF – International Monetary Fund և Լոնդոնյան WBG – World BANK Group կորպորացիաների շուրջ, և այս կամ այն երկրի շահերն ու այդ երկրների ժողովուրդներն իրականում սուբյեկտ չեն և ոչինչ չեն որոշում: Այս երկու ֆինանսական կլան-կայսրությունների մեջ՝ շահերի բերումով, մտնում են մի քանի տասնյակների հասնող բանկային կորպորացիաներ: 
ԱՅՍ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԸ ՀՍՏԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՎ ԳԻՏԵՆ ԹԵ՛ ԻՐԵՆՑ ՇԱՀՈՒՅԹ ՔԱՄԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ, ԹԵ՛ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ՛ ԺԱՄԱՆԱԿՆ Է:

Եվ քանի որ նրանց գլխավոր նպատակը ոչ թե գերշահույթն է, այլ շուկանների գրավմամբ իրենց աշխարհաքաղաքական իշխանությունը հաստատելն ու հարատևելն է, ապա նրանց ծրագրերում պատերազմները պարտադիր են: Այն կարևոր է թե՛ շուկաների գրավման, թե՛ զենքի վաճառքով շահույթ ստանալու առումներով («Կառավարվող քաոսի տեսություն»):

գ) Տեսակետ կա, թե իբր Ռուսաստանի Դաշնության շահերը ստատուս-քվոյի պահպանումն է, և Արցախի առկախ վիճակը Ռուսաստանին ձեռնտու է տարածաշրջանում երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, իր ազդեցության գոտում պահելու համար:

Ռուսաստանն ու Ռուսաստանի կառավարող էլիտան՝ տարբեր բաներ են: Վերջիններս Լոնդոնյան WBG – World BANK Group կորպորացիայի շուրջ ձևավորված կլանի դրածոներն են, և Ռուսաստանի էներգակիրների ակցիաների շահութաբաժնի ահռելի մասնաբաժինը նրանց է պատկանում: «Ռուսական» համարվող էներգակիրները խուզվեցին եվրոպական շուկայից՝ ուկրաինական ծրագրավորված հեղափոխության պատճառով: Եվրոպական գերվճարունակ ու ահռելի շուկային ցանկանում է տիրապետել ամերիկյան  IMF-International Monetary Fund-ի շուրջ ձևավորված կլանը, որի ծրագիրն է իր մարիոնետ Սաուդյան Արաբիայի նավթի և Քաթարի գազի խողովակաշարը Թուրքիայով դեպի Եվրոպա հասցնելը, որին խանգարում է Սիրիայի վարչակարգը: Իսկ Սիրիայի պաշտպանությունը ռուսական կողմից Ասադի «գեղեցիկ աչքերի» կամ ռուսական «անշահախնդիր» բարեկամության համար չէր: Հիմքում շահերի հակամարտության բանաձևն էր գործում: Հակառակ կողմը՝ այս դեպքում Ռուսաստանը, նախկին շուկաներից խուզված, քշված է անկյուն, և նրա այլընտրանքային տնտեսաքաղաքական տարբերակը դեպի արևելք՝ թրքախոս պետությունների՝ այս դեպքում Ադրբեջանի ու Ղազախստանի հետ մերձեցումն է՝ ընդդեմ ամերիկյան ծավալումների (տես`Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համաձայանգիրը` Коридор «Север – Юг» составит конкуренцию маршруту через Суэцкий канал): Մի քանի տարի առաջ Թուրքիայի հետ մերձեցման գնացող պուտինյան ծրագրի նախանշանը՝ դա «Հայ-թուրքական արձանագրությունների» մոսկովյան պարտադրանքն էր Հայաստանին, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջին անգամ հայտարարվեց հե՛նց Մոսկվայում: Իսկ դրանից հետո Թուրքիայով դեպի եվրոպական շուկա ռուսական խողովակաշարի կառուցման առաջարկը՝ ռուս-թուրքական սիրախաղի իրական նպատակն էր: Ի դեպ, Ռուսաստանի ղեկավարը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո էլ բազմիցս է հայտարարել, որ Թուրքիայի «ժողովուրդը» բարեկամ է, նա միայն բողոքում է ամերիկյան դրածո էրդողանի վարչախմբից… 

Եվ այսպիսով, Արցախյան ճակատում լայնամասշտաբ պատերազմի անհնարինության մասին վերևում բերված երեք մոտեցումներն էլ այսօր արդեն ժամկետանց և արժեզրկված են: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը պատահական արդյունք չէր՝ կա արևմտյան տրանս-կոնտինենտալ ֆինանսատնտեսական երկու կլանների միջև հակամարտությունը, որի արդյունքում հանձինս Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական նոր խաղացողների ինքնուրույն հայտեր առաջադրվեցին: Աշխարհն այսօր կանգնած է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների առջև: Աշխարհաքաղաքական այս իրավիճակում կողմերի իրարամերժ շահերի հակասություններից կարելի է շահել, երբ քեզանից հաստատակամ ուժ ես ներկայացնում: Եվ հակառակը՝ կարող ենք կորցնել ամեն ինչ, եթե հանդես գանք օգնություն խնդրողի՝ ուզվորի դերում: Աշխարհի տերերի կողմից խաղը սկսված ու պարտադրված է: Այն մենք չենք որոշել կամ ցանկացել, այն պարտադրված է աշխարհին:

Հայաստանի ճարպակալած իշխանավորների, էլիտայի և նրանց ցանկությամբ շարժվող «ինտելեկտուալ մասնագետների» համար իրենց հարստությունը՝ կյանքը վայելքով շարունակելու ցանկությունը շատ մեծ է, որի շնորհիվ նրանք դեպքերի ու փաստերի հաջորդականությունը տեսնում են իրենց ուղեղների միջի ծուռ հայելու արտացոլանքով՝ իրենց համար հարմարավետ տարբերակներով, սակայն այսօրվա աշխարհի աշխարհաքաղաքական ընթացքը և մարտահրավերները լիովին տարբեր են: Հայաստանյան իշխանական էլիտան ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱ՞ՄԲ, ԹԵ՞ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽԵՂՎԱԾ ՄՏԱԿԱՊՈՒԹՅԱՄԲ է ՏԱՌԱՊՈՒՄ:

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԻՆՏՈՒԻՑԻԱՅՈՎ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԻՐ ՏԵՍԱԿԻ ԳՈՅԱԿՌՎԻ ԱՀԱԶԱՆԳԸ  ԵՎ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ: