94 տարեկանում մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, հաղորդում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը:
Նշվում է, որ մի քանի օր առաջ նա կոտրել էր ազդրը եւ մահացել երկուշաբթի գիշերը հռոմեական կլինիկաներից մեկում՝ «անկման հետեւանքներից»: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Մորիկոնեն հայտնի է որպես իր նախկին համադասարանցի, ռեժիսոր Սերջո Լեոնեի սպագետտի-վեսթերների երաժշտության հեղինակ («Մի քանի դոլարով ավելի շատ»,«Լավ, վատ, չար»,«Մի անգամ Վայրի Արեւմուտքում»,«Դինամիտի արվարձանում»)։
Նա նաեւ գրել է սաունդտրեկներ այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Կնքահայրը», «Մի օր Ամերիկայում», «Սալոն կամ Սոդոմի 120 օրը» եւ Պիեռ Պաոլո Պազոլինիի «Քենթերբերիական պատմվածքները», Բեռնարդո Բերտոլուչիի «Հեղափոխությունից առաջ» եւ«Լուսինը», Ալեքսանդր Պետրովիչի «Վարպետն ու Մարգարիտան», Ջոն Բուրմենի «Սատանա 2», Էդրիան Լայնի «Լոլիտան», Վլադիմիր Խոտինենկոյի «72 մետրը» եւ Քվենտին Տարանտինոյի «Ջանգո ազատագրված» եւ «Զզվելի ութնյակը» ժապավենները:














