ՄԱԿ-ը ճանաչել է, որ Արևմտյան Հայաստանի տերերը, բնիկ ժողովուրդը՝ հայերն են. Արմենակ Աբրահամյան

12

Հուլիսի 7-10-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբի Բնիկ ժողովուրդների մեխանիզմի 7-րդ նիստը, որի ընթացքում մենք ճանաչվել ենք որպես Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդ: Այս մասին հայտարարեց Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը:

Աբրահամյանը նշեց, որ նիստի ընթացքում Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ բնիկ ժողովուրդների նկատմամբ արդարության վերականգնման անհրաժեշտության, հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանության ճանաչման հարյուրամյակի և Քեսաբի դեպքերի կապի վերաբերյալ: Վերջինիս խոսքերով՝ իրենք տարածքային հարց են դրել, որովհետև Արևմտյան Հայաստանի տերերը, բնիկ ժողովուրդը՝ հայերն են, և ՄԱԿ-ն էլ ճանաչել է այդ: Նա հայտարարեց, որ իրենք ՄԱԿ-ում տարբեր մեխանիզմներով են աշխատում, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները վերականգնվեն և այդ ձևով ճնշման տակ դնեն Թուրքիային: