Բիշքեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ազատազրկման է դատապարտել: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Դատարանի որոշմամբ՝ Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից և գույքից:
Հիշեցնենք՝ 2019-ի օգոստոսի 7-ին Աթամբաևի՝ մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող տան գրոհի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։
Ղրղզստանի նախկին նախագահն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքը ևս հրաձգության մասնակից է եղել։ Հատուկ նշանակության ջոկայիններին չէր հաջողվել Աթամբաևին միանգամից ձերբակալել. նախկին նախագահը միայն հաջորդ օրն էր հանձնվել։
Երկու օր տևած հրաձգության արդյունքում հատուկ նշանակության մեկ ջոկատային էր զոհվել, 136 մարդ՝ տուժել:














